Ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - «Հայ հանրությունը զբաղվում է իրադարձությունների «միստիֆիկացիայով»,-մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության ու տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը` անդրադառնալով հանրության շրջանում ծավալված հրապարակմանը, կապված մադրիդյան սկզբունքների հրապարակման հետ: Ըստ նրա, մադրիդյան սկզբունքներն ընդամենը առաջարկներ են հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ խուճապի համար պատճառ չկա:



Նրա խոսքերով, դեռեւս սկզբնական փուլում` Բուդապեշտի գագաթնաժողովում որոշվել է, որ բանակցություններին պետք է երեք կողմ մասնակցի` Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: «Այսօր ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Մանասյանը` հավելելով, որ մադրիդյան սկզբունքները իրավաբանական ուժ չեն ունենա, եթե փաստաթղթի տակ չլինի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---