ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ՑԱՆԿԱՑԱԾ ԾՐԱԳՐԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պատրաստ լինի մասնակցել ՆԱՏՕ-ի ցանկացած ծրագրերին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության համար պարտադիր չէ անդամկցել նրան: «Մենք տեսնում ենք «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցության ընդլայնում եւ պատրաստ ենք մասնակցել ՆԱՏՕ-ի այլ ծրագրերին»,- ասել է Ս. Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, նախարարը դրական է գնահատել Հայաստանում անցկացված «Cooperative Best Effort-2003» զորավարժությունները: Ինչպես նշել է նա զորավարժությունների ավարտին, կարեւոր ձեռքբերումներից մեկը դարձել է այն, որ «անկախ ազգության եւ լեզվի տարբերությունից 19 երկրի զինծառայողներ կարողացան դառնալ մեկ կոլեկտիվ եւ համախմբվել խաղաղության պահպանման գաղափարի շուրջ»: Ս. Սարգսյանը նկատել է, որ Հայաստանի զինված ուժերը նույնպես ձեռք են բերել որոշակի փորձ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---