ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 3 մայիսի 2002 - 00:16 AMT PanARMENIAN.Net - Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ադրբեջանա-թուրքա-վրացական եռակողմ համագործակցությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին` Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, որ դա հնարավոր կլինի միայն «ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումից հետո տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով»: Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Քյազիմ Յուջելենը, որը ասել է, թե Հայաստանը կկարողանա միանալ «Ահաբեկչության, կազմակերպված եւ այլ ծանր հանցագործությունների հետ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրին, եթե «հարգի տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Բաքուն եւ Անկարան շարունակում են Երեւանի մեկուսացմանը ուղղված համաձայնեցված քաղաքականությունը: Ինչպես հայտնի է, դրան դեմ են հանդես գալիս միջազգային կազմակերպությունները եւ մեծ տերությունները: Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն վերջերս հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ադրբեջանա-վրացա-թուրքական պայմանագրի կնքումը կհարուցի Ռուսաստանի Դաշնության մտահոգությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |