Խակերների հարձակումների նպատակն էր շոշափել հայկական ենթակառուցվածքի պաշտպանության որակը

PanARMENIAN.Net - Հայաստանի կայքերի դեմ խակերների հարձակումների նպատակն էր, հավանաբար, շոշափել հայկական ենթակառուցվածքի պաշտպանության որակը: Այդ մասին այսօր «Չհայտարարված պատերազմ կամ ինչ է կատարվում հայկական կայքերի հետ» թեմայով կայացած մամլո ասուլիսում ասել է Arminco ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգորի Սաղյանը:



Ինչպես պարզաբանել է Սաղյանը, հարձակումը կատարվել է այն IP-հասցեներից, որոնք ամրագրված են Սաուդյան Արաբիայի, Չինաստանի ու Կորեայի համար: Հարձակման ժամանակ կիրառվել է ծածկագրերը վերծանող «բառարան» տիպի ծրագիրը:



Տեխնիկական տնօրենը դժվարացել է պատասխանել, թե որ խումբն է կոտրել հայկական կայքերը, սակայն, նշել է, որ ըստ եղած տեղեկությունների, խակերների այս հարձակումն աննախադեպ էր Հայաստանի համար:



Նա նշել է նաեւ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մշտապես կատարելագործվում են, եւ որքան զարգանում են պաշտպանության մեթոդները, նույնքան կատարելագործվում են հարձակման միջոցները:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---