Nabucco-ի իրականացման ճանապարհին առնվազն մեկ խնդիր կա` Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Nabucco-ի իրականացման ճանապարհին առնվազն մեկ խնդիր կա` Ադրբեջանը: Թեեւ Բաքուն հանդես է գալիս Nabucco-ի օգտին, նրա համաձայնությունը «Գազպրոմի» հետ կարող է բացասաբար անդրադառնալ նախագծի հիմնական առաքիչներից մեկը դառնալու Բաքվի հնարավորության վրա»,-գրում է EurasiaNet-ը:



Ըստ հոդվածի, Ադրբեջանը պետք է հաշվի առնի Ռուսաստանի գնալով ավելի հրամայական դառնող վարքագիծը տարածաշրջանում: «Անցայլ տարի Վրաստանի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով ձախողվեցին ադրբեջանական նավթային առաքումները, իսկ պատճառված վնասը գերազանցում է միլիարդ դոլարը:



«Դրված նպատակին հասնելու միջոցներից մեկն այն է, որ 7,9 մլրդ եվրո արժողությամբ Nabucco նախագծին կարելի է մոտենալ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական տեսակետից: Նախագահ Ալիեւն ու էներգետիկայի նախարարը վերջերս ընդգծում են, որ ապագա համաձայնագրերը խողովակաշարերի վերաբերյալ հիմնվելու են տնտեսական գործոնների վրա: Ճիշտ է, քչերն են կարծում, որ նախագիծը կարելի է տարանջատել քաղաքական նպատակից, որն է` կրճատել Եվրոպայի կախվածությունը ՌԴ-ի գազի առաքումներից»,-ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---