«Գիշերային ինտերնետ» ծառայությունն այսուհետ հասանելի է նաեւ հետվճարային բաժանորդներին

PanARMENIAN.Net - Բջջայինն կապի օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը հաղորդում է, որ «գիշերային ինտերնետ» ծառայությունը այսուհետ հասանելի է նաեւ հետվճարային բաժանորդներին: Միանալով ծառայությանը գիշերային ժամերին` 1:00-ից մինչեւ 9:00-ն, բաժանորդը կկարողանա օգտվել ինտերնետից 40 դրամով 1 Մբ համար:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանը, այս ծառայությունը հասանելի է նաեւ կանխավճարային բաժանորդներին, նրանց համար ծառայության արժեքը կկազմի 55 դրամ 1 Մբ համար` 1:00-ից մինչեւ 9:00-ն:



«Գիշերային ինտերնետ» ծառայությունը միացնելու համար հարկավոր է հավաքել *145#: Միացման արժեքն է 300 դրամ (ներառյալ ԱԱՀ):
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---