Հայաստանը խուսափո՞ւմ է մասնակցել եվրոպական նախաձեռնություններին

PanARMENIAN.Net - «Հայաստանը չի մասնակցում եվրոպական նախաձեռնություններին, երբ դրանց դեմ է հանդես գալիս Ռուսաստանը: Օրինակ ՀՀ-ն չմասնակցեց Վրաստանում PFP շրջանակներում անցած զորավարժություններին, իբր, վրացական զորքերի տանկային բրիգադի ապստամբության պատճառով»,-հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀԿ անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Նա նաեւ նշել է, որ նման դեպքերում ՌԴ-ն սովորաբար իր կարծիքն արտահայտում է ԶԼՄ-ների միջոցով, որոնք արտահայտոմ են Կրեմլի պաշտոնական տեսակետը:



ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, հերքելով Սաֆարյանի փաստարկները, նշել է, որ Վրաստանում «այն պահին իրական ներքաղաքական խնդիրներ էին առաջացել, որոնց պատճառով Հայաստանը հրաժարվեց մասնակցել զորավարժություններին»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---