Հայաստանն ու Սերբիան երկկողմ հարաբերությունների զարգացման հսկայական պոտենցիալ ունեն

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Ժուպանյեւացին (նստավայրը` Աթենք): ՀՀ նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր ծանրակշիռ ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ եւ դրա արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր: Այդ առումով նա մեծ կարեւորություն է տվել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի` հուլիսի 28-ին մեկնարկելիք պաշտոնական այցին Հայաստան:



Շեշտելով հայ եւ սերբ ժողովուրդների պատմամշակութային բազմաթիվ ընդհանրություններն ու փոխադարձաբար ջերմ վերաբերմունքը միմյանց նկատմամբ` Հանրապետության նախագահը երախտագիտությամբ նշել է, որ հայ ժողովրդի համար դժվարին պահերին սերբ ժողովուրդը մշտապես աջակցության ձեռք է մեկնել. «Մենք երբեք չենք մոռանա 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալներին օգնության շտապող ավիավթարի զոհ դարձած հարավսլավացի օդաչուներին», -ընդգծել է երկրի ղեկավարը:



Հայաստանի Հանրապետության նախագահն ու նորանշանակ դիվանագետը քննարկել են տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնման,իրավապայմանագրային դաշտի համալրման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, միջազգային կառույցների շրջանակում փոխործակցության ակտիվացման հետ կապված հարցեր: Դեսպան Ժուպանյեւացը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` երկու երկրների միջեւ համակողմանի փոխգործակցության զարգացման համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---