Սերժ Սարգսյան. Հակամարտությունների լուծման ունիվերսալ մեթոդներ գոյություն չունեն28 հուլիսի 2009 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Այդ մասին Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը:«Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ գտնել արդարացի եւ կայուն լուծում»,- ընդգծել է ՀՀ նախագահը: Բորիս Տադիչն իր հերթին նշել է, որ հարգում եւ բարձր է գնահատում խաղաղ բանակցությունների անցկացման մեթոդները, որոնցով առաջնորդվում են Հայաստանը Կովկասում եւ Սերբիան Բալկաններում: «Միայն խաղաղ ճանապարհով կարելի է հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման»,- ընդգծել է Սերբիայի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |