ՎիվաՍելլ-ՄՏՍ հայտարարում է «Կեսգիշեր» սակագնի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - ՎիվաՍելլ-ՄՏՍ հայկական բջջային օպերատոր-ընկերությունը հայտարարում է, որ այսուհետ ընկերության կանխավճարային բաժանորդները կարող են գիշերային ժամերին խոսել զգալի ցածր սակագներով` միանալով «Կեսգիշեր» ծառայությանը:



Ծառայությանը միանալուց հետո 0:00-7:00 ընթացքում զանգեր կատարելու ժամանակ զանգի յուրաքանչյուր հաջորդ րոպեի սակագինը կկազմի նախորդ րոպեի սակագնի կեսը:



Այդ ծառայությանը միանալու համար հարկավոր է հավաքել *232*1#: Միանալու արժեքը կազմում է 100 դրամ, բոլոր գները ներառում են ԱԱՀ-ն:



«Կեսգիշեր» ծառայության սակագները չեն կիրառվում «Պրեմիում» համարին զանգեր կատարելիս, ծառայությունը չի տրամադրվում «Սիրում եմ...», «Հիմնական գիշերային» եւ «Միասին գիշերային» սակագնային պլաների բաժանորդներին: Այս ծառայությունը չի գործում նաեւ ռոումինգում, հաղորդում է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---