«Կուբանի» մամլո քարտուղար. Քանի դեռ Գալստյանի հետ պայմանագիր չի ստորագրվել, մեկնաբանելու ոչինչ չկա

PanARMENIAN.Net - «Կուբան» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Վյաչեսլավ Իվանովը հայտարարել է, որ ակումբն առայժմ Պողոս Գալստյանին չի նշանակել գլխավոր մարզիչի պաշտոնում:



«Պաշտոնապես հայտարարել այն մասին, որ Պողոս Գալստյանը դարձել է «Կուբանի» նոր գլխավոր մարզիչ, հնարավոր կլինի միայն նրա հետ պայմանագրի ստորագրումից հետո», - ասել է Իվանովը: «Քանի դեռ պայմանագիրը չի ստորագրվել, մեկնաբանելու ոչինչ չկա», - Իվանովին վկայակոչում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ նախկինում մի շարք ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն էր պտտվում այն մասին, որ Երեւանի



«Արարատի» նախկին ֆուտբոլիստ 48-ամյա Պողոս Գալստյանն արդեն գլխավորում է Կրասնոդարի «Կուբան» ակումբը` Սերգեյ Օվչիննիկովի հրաժարականից հետո:



Գալստյանն արդեն գլխավորում էր թիմը 2008 թվականի օգոստոսի 10-ից` Սերգեյ Պավլովի պաշտոնանկությունից հետո: Նրա ղեկավարության ներքո «Կուբանն» իր դիրքերն ամրապնդել էր առաջին դիվիզիոնի սանդղակի երկրորդ տեղում: Հոկտեմբերի 1-ին կրասնոդարցիների գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր Օլեգ Պրոտասովը, Գալստյանը պահպանել էր իր տեղը ակումբի մարզիչների շտաբում եւ երեք փուլից հետո «Կուբանն» ապահովեց իր մասնակցությունը պրեմիեր-լիգայում:



2009 թվականի մայիսի վերջին, երբ կուբանցիների մարզիչների շտաբը գլխավորում էր Սերգեյ Օվչիննիկովը, Գալստյանը հեռացել է ակումբից ընտանեկան պատճառներով, իսկ մեկ ամիս առաջ նա գլխավորել է Մոսկվայի «Նիկա»-ն, որտեղ նախկինում` 2000-2006 թթ. աշխատել է:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---