ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչը իմիտացիայով է զբաղվում, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Որքան էլ որ մենք ԱՄՆ համանախագահներից պահանջեն փոխել երկրի դիրքորոշումը` որպես կողմնակի դիտորդ, ոչինչ չի փոխվի: Բոլորովին միեւնույնն է` Մեթյու Բրայզան, թե Թինա Քեյդենաուն կլինի համանախագահը: Մեզ պետք է պետության դիրքորոշումը: Պետք չէ հույս դնել անձնավորությունների վրա: Այդ մասին Day.Az-ին է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ իրեն մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում կփոխարինի Թինա Քեյդենաուն:



«Մենք հաճախ անարդար ենք եղել կամ ենք ինքնին Մեթյու Բրայզայի հանդեպ: Բայց ողջ քաղաքականությունը տեղի է ունենում երկրի ղեկավարության ձեռքով: Չէ՞ որ ԱՄՆ ղեկավարությունը դեռեւս չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչը գործունեության իմիտացիայով է զբաղվում, ինչով եւ զբաղվում էր Մեթյու Բրայզան: Իսկ դրանով ամեն մեկն իր ուժերի ներածի չափով զբաղվում է»,- հայտնել է Գուլուզադեն:



Թինա Քեյդենաուն 2008թ. ԱՄՆ դեսպան նշանակվեց Կոսովոյում: Ավելի վաղ նա զբաղեցնում էր ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը Պրիշտինում (Կոսովոյի մայրաքաղաքում):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---