Վահան Շիրխանյան. Եթե Հայաստանում վատ է, Ադրբեջանում, միեւնույն է, ավելի վատ է

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմն անհնար է: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա, մինչեւ չստանա համապատասխան երաշխիքներ, որոնք ներկա պահին չկան:



«Որքան էլ մենք ասենք, որ Հայաստանում վատ է, Ադրբեջանը, միեւնույն է, ավելի վատ դրության մեջ է, ինչը միայն ձեռնտու է մեզ»,- ասել է Վահան Շիրխանյանը: Նա նաեւ նկատել է, որ եթե Բաքուն հարձակվի Երեւանի վրա, դա կնշանակի, որ հակամարտությունն արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հետ է:



Շիրխանյանն առանձնահատուկ նշանակություն է տվել նաեւ հայ-ռուսական հարաբերություններին` նշելով, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ, քանի որ պատերազմի դեպքում Երեւանը բացի Մոսկվայից ուրիշ ոչ մեկին չի կարողանալու դիմել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---