Վերջին ժամանակներս հակերները ջարդել են առնվազն 8 հայկական կայք

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս հայկական կայքերը ողողել է հակերների հարձակումների հերթական ալիքը: Դրանցից ոմանք բացելու փորձ կատարելիս հայտնվում է հաղորդագրություն «իրաքցի հակերների» կողմից: Չարագործներն իրենք իրենց այդպես են անվանել` թողնելով իրենց տվյալները եւ նախազգուշացումները:



Հայկական կայքերից հակերների հարձակումների զոհ են դարձել գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարությունների կայքերը: Նախօրեին հակերների հարձակումների ենթարկվել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ԲՏԱ բանկի կայքերը, որոնց մի մասը տվյալ պահին արդեն նորմալ գործում է:



Իրանի հայկական սփյուռքի կայքում, (www. iranahayer.com) որը հակերների հարձակման էր ենթարկվել շաբաթ օրը, հաղորդագրություն էր տեղակայվել այն մասին, որ հարձակման արդյունքում հակերներին չի հաջողվել ամբողջությամբ շարքից հանել կայքը, սակայն, հեռացվել էին վերջին նորություններն ու մեկնաբանությունները: Կայքի ղեկավարությունը հաղորդում է, որ կրկին կտեղակայի նորությունները, սակայն, չի կարողանա վերականգնել մեկնաբանությունները:



Նախկինում նաեւ հաղորդվել է, որ օգոստոսի 14-ին www.mineconomy.am կայքը երկու ժամվա ընթացքում անհասանելի է եղել որոշ տեխնիկական անսարքությունների պատճառով, որոնք մասնագետների կողմից վերացվել են շատ կարճ ժամանակում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ջարդվել էր փոստային ծառայությունը, ինչը, սկլբունքորեն, շատ ավելի վատ է, քանի որ հակերներին, հնարավոր է, հասանելի է դարձել նախարարության աշխատակիցների նամակագրությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---