Հայկական քաղաքական համակարգը առողջացման կարիք ունի

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո ձեւավորվեց որոշակի կառույց, որտ պետք է ծառայեր հօգուտ երկրի, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, ամեն ինչ անօգուտ էր: Ընդամենը եւս մեկ անգամ հաստատվեց տեղական ինքնակառավարման մենատիրական համակարգը, որտեղ ժողովրդի կարծիքն ու շահերը հաշվի չեն առնվում: Ոչ մի խոստում իրականություն չի դարձել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅԴ կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, հայկական քաղաքական համակարգն ու դաշտը առողջացման կարիք ունեն:



«Ավագանու մակարդակով երկու ուժերի մասնակցությունը քաղաքապետարանի կառավարման համակարգում, ցավոք, չի կարող ապահովել ժողովրդի կայուն զարգացումը»,- ասել է Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ համակարգը վերածվել է մի համակարգի, որը բացառապես սեփական շահեր է հետապնդում:



Մինասյանը նաեւ նշել է, որ ժողովուրդը պետք է աջակցի ավագանու աշխատանքին: «Պետք է մտածել, թե ինչ կարող ենք մենք անել, որպեսզի Ավագանու խորհուրդը վերածվի նշանակալի ուժի»,- նկատել է հայ պատգամավորը:



Մայիսի 31-ին տեղի ունեցան Երեւանի Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները: Ընտրություններին մասնակցում էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (առողջապահության նախարար Հարություն Քուշկյան), «Օրինաց երկիր» կուսակցությունը (խորհրդարանի պատգամավոր Հեղինե Բիշարյան), ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը (պատգամավոր Արծվիկ Մինասյան): Արտախորհրդարանական քաղաքական ուժերից ընտրություններին մասնակցում են Ժողովրդական կուսակցությունը (Տիգրան Կարապետյան), Հայաստանի Աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը (Մովսես Շահվերդյան) եւ Հայկական ազգային կոնգրեսը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:



7%-անոց արգելքը հաղթահարեցին երեք ուժեր` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ ՀԱԿ: Ավագանու խորհրդում մանդատները բաշխվեցին հետեւյալ կերպ` ՀՀԿ` 35 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 17 մանդատ եւ ՀԱԿ` 13 մանդատ: Քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---