ԱՀՀ. Անկարան չպետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապի այլ հարցերի հետ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) դիրքորոշումը մնում է նույնը. XXI դարում փակ սահմաններ չպետք է լինեն, սակայն Թուրքիան իր հերթին պետք է լուրջ քայլեր կատարի Հայաստանի նկատմամբ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չկապի այլ հարցերի հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:



«Անկարայի կողմից «ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո գործընթացի զարգացման համար ոչ մի լուրջ քայլեր չհետեւեցին: Մի կողմից Թուրքիան ցույց է տալիս, որ, իբր, լուրջ է վերաբերվում հայ-թուրքական գործընթացին, բայց մյուս կողմից ինքն իրեն հակասում է: Թուրք պաշտոնյաներն անլուրջ եւ անգամ իրենց դիրքին ոչ հարիր արտահայտություններով են հանդես գալիս, որոնց թվին է պատկանում նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի նախագահը ցանկության դեպքում կարող է ինքնաթիռով գալ դիտելու պատասխան հանդիպումը»,- նշել է Արփի Վարդանյանը:



Իսկ ինչ վերաբերում է նրան, արդյոք ՀՀ նախագահը կմեկնի Թուրքիա, թե ոչ, ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը նկատել է, որ այդ որոշումն ընդունելու համար բավականաչափ ժամանակ կա: «Դեռեւս ժամանակ կա, որպեսզի Թուրքիան Երեւանի կողմն ուղղված քայլ անի, իսկ ՀՀ նապագահը կարող է սպասել եւ իր որոշման մասին հայտարարել հոկտեմբերի սկզբին »,- հայտնել է Արփի Վարդանյանը:



ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին:



Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---