ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՐԵՆ ԳԼԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

PanARMENIAN.Net - Այդ մասին են վկայում Ռուսաստանի «Պանորամա» տեղեկատվական-անալիտիկ կենտրոնի եւ երեւանյան «Ազգ» թերթի կողմից համատեղ անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները: Ինչպես հաղորդում է «Ազգ» օրաթերթը, գնահատման համար օգտագործվել է 10 միավոր ունեցող սանդղակը: Առաջարկված 100-հոգանոց ցուցակից` քաղաքական, ձեռնարկատիրական եւ մեդիա վերնախավի ներկայացուցիչներից, փորձագետներից յուրաքանչյուրը ընտրել է տասը ամենաազդեցիկ գործիչների, որոնք ստացել են 10 մինչեւ 1 միավոր: Հասարակական կարծիքի հարցման համաձայն, Ռոբերտ Քոչարյանը հավաքել է 98,8 միավոր: Երկրորդ տեղն է զբաղեցնում Անվտանգության խորհուրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, երրորդ տեղում է` վարչապետ Անդրանիկ Մարգարյանը(70,3): Ամենաազդեցիկ քաղաքական գործիչների առաջին տասնյակի մեջ են նաեւ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը(37,5), արտաքին գործերի նածարար Վարդան Օսկանյանը (37միավոր), «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասրյանը(17միավոր), Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը(16,3),պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը(14,3միավոր) եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը(11): Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվել է 18-րդ տեղում, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` 15-րդում: Ամենանշանակալի փոփոխությունը տեղի է ունեցել առաջին քառյակում: Մինչ այդ անփոփոխ քառյակը լքել է արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, որի տեղը զբաղեցրել է Արտաշես Գեղամյանը: Նրա կոշտ ընդդիմադիր դիրքորոշումը ազդեցության մեծ պաշար է բերել: Առաջին տասնյակը լրացրել են ԱԺ պատգամավոր Արթուր Բաղդասարյանը եւ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: Ընդդիմադիր «եռյակի» փլուզումից հետո իջել են Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի եւ «Հանրապետություն» կուսակցության առջնորդ Արամ Սարգսյանի վարկանիշային ցուցանիշները: Սակայն պետք է նշել, որ հարցումը անցկացվել է մինչեւ հեռարձակման կանալների տրամադրման մրցույթը, որը հանգեցրեց քաղաքական կյանքի ակտիվացմանը: Տպավորիչ է Ազագային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի առաջխաղացումը, ինչը կապված է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի հետ: Աճել է նաեւ նախկին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանի վարկանիշը, ինչը բացատրվում է այսպես կոչված «նախկինների» միավորվելու փորձերով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---