ՀԱՊԿ Համատեղ համալրված զորավարժությունների առաջին փուլի հիմնական նպատակներն ու խնդիրներն իրագործվել են

PanARMENIAN.Net - Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) Համատեղ համալրված զորավարժությունների առաջին փուլի հիմնական նպատակներն ու խնդիրներն իրագործվել են: Այդ մասին, ամփոփելով զորավարժությունների առաջին փուլի արդյունքները, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այդ թվում նաեւ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կիրառմանը նվիրված` ՀԱՊԿ զորավարժությունների առաջին փուլը մեզ թույլ տվեց մշակել հավաքական անվտանգության ցանկացած տարածաշրջանում իրադրության սրման դեպքում գործողությունների ալգորիթմը: Զորավարժությունների այս փուլի անմիջական մասնակիցները աշխատանքի լավ փորձ ձեռք բերեցին բարդ ու արագ փոփոխվող իրադրության պայմաններում»,- նշել է Բորդյուժան:



Զորավարժությունների երկրորդ եւ երրորդ փուլերը կանցնեն համապատասխանաբար սեպտեմբերի 19-28 Բելառուսում եւ հոկտեմբերի 2-15 Ղազախստանում: Զորավարժությունների մեջ ներգրգավված են մինչեւ 7 հազ. զինծառայողներ, 120 տանկ, ավելի քան 200 ՀԶՄ եւ ԶԲՓ, ինչպես նաեւ ավելի քան 40 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---