Երեւանն ու Անկարան հաստատել են սահմանի բացման ժամանակացույցը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը -ԹուրքիայիՀանրապետությունը, ղեկավարվելով օգոստոսի 31-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջ- դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ,համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,

Նկատի ունենալով վստահության - երկկողմ շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,

Որոշելով զարգացնել եւ խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակույթի, գիտական, տեխնիկական եւ այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,

Աջակցելով երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Եվրատլանտյան գործընկերության խորհրդում եւ ՍԾՏՀ-ում,

Հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցելու տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ` հանուն տարածաշրջանի ժողովրդավարական եւ տեւական զարգացման ապահովման,

Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային եւ միջազգային վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա,

Վերահաստատելով իրենց պատրաստակամությունը ակտիվորեն սատարելու միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերի եւ զենքի ապօրինի առք ու վաճառքը,



2. Համաձայնեցին նաեւ

երկու երկրների արտաքինգործերինախարարությունների միջեւ պարբերաբար անցկացնելքաղաքական խորհրդատվություններ,

իրականացնել երկու ժողովուրդներիմիջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար,

առավելագույնս օգտագործել երկուերկրների միջեւ գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,

զարգացնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը` երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով,

համագործակցել գիտության եւկրթությանոլորտներում` համապատասխան հաստատություններիմիջեւ հարաբերությունների խրախուսման եւմասնագետների ու ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով, եւ աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման եւ համատեղ մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով,

համագործակցություն հաստատել հյուպատոսականբնագավառում` Հյուպատոսականհարաբերությունների մասինՎիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն` երկուերկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով,

ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկուերկրների միջեւ առ-տուրը, զբոսաշրջությունը եւտնտեսականհամագործակցությունը զարգացնելունպատակով,

երկխոսություն ծավալել եւամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերում,



3. Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ` սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց, կստեղծվի աշխատանքային խումբ` երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձեւերը կհաստատվեն նախարարական մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո:



Ենթահանձնաժողովները կսկսեն իրենցաշխատանքըդրանից ոչ ուշքանմեկամիս անցեւկգործեն շարունակաբար մինչեւիրենցմանդատի ավարտը:



Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովներիաշխատանքներին:

Սույն Արձանագրության իրագործման համար երկուստեք համաձայնեցված ժամանակացույցը եւ տարրերը ներկայացված են հավելվածում, որը հանդիսանում է սույն Արձանագրության անբաժան մաս:



Սույն Արձանագրությունը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ Դիվանագիտական Հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միեւնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:



Ստորագրված է ..............., հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին, ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ



Հավելված : Հայաստանի Հանրապետության եւԹուրքիայիՀանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության իրագործման ժամանակացույց եւտարրեր



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ



Հայաստանի Հանրապետությունը եւԹուրքիայիՀանրապետությունը.

Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,

Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները,

Հաշվի առնելով երկու երկրների միջեւ` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի եւ վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարեւորությունը,

Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

Կարեւորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը,

Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

Դատապարտելով ահաբեկչության, բռնության - ծայրահեղականության բոլոր ձ-երը` անկախ դրանց պատճառներից - խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց - համագործակցել դրանց դեմ պայքարում,

Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության եւ ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձեւեր եւ ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,

Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, եւ փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:



Սույն արձանագրությունը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միեւնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Կատարվածէ ... ........., հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄԻՑ
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---