Թուրքիան եւ Հայաստանը արդեն մեկ տասնամյակ է, ինչ ներգրավված են ամենաերկարատեւ ու լարված հակամարտության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Հայաստանը, արդեն մեկ տասնամյակ ներգրավված լինելով ամենաերկարատեւ ու լարված հակամարտության մեջ, պայմանավորվեցին իրար միջեւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարեցին երկու երկրների ներկայացուցիչները: Ինչպես գրում է The New York Times-ը, նախորդ օրը տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայն են «սկսել քաղաքական բանակցություններ», սակայն այնտեղ չի շոշափվել հարցն այն մասին, թե երբ եւ որտեղ են որոշվելու հիմնական տարաձայնությունները երկու երկրների միջեւ, մասնավորապես` ցեղասպանության հարցը` իրագործված Օսմանական Կայսրության կողմից 1915-1918 թվականներին: Թուրքական կառավարությունը կատարվածը Ցեղասպանություն չի համարում:



Թերթը հիշեցնում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երբեք չեն եղել դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ-ից , երբ նախկին Խորհրդային միության հանրապետությունները` Հայաստանը եւ Ադրբեջանը, պատերազմ սկսեցին Լեռնային Ղարաբաղի անկլավի պատճառով: Սահմանը իրենից ներկայացնում է «երկաթե վարագույրի» փոքրապատկեր. մի կողմից սահմանը պաշտպանում են թուրքական բանակի զինվորները, մյուս կողմից` Հայաստանին օգնության եկած ռուսական զորքերը:



«Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կբարձրացնի նրա` Եվրամիություն մտնելու հնարավորությունը ( Ցեղասպանության հարցը հիմնական խոչընդոտն է), եւ միանգամից թույլ կտա վերջ դնել գզվռտոցին նույն ԱՄՆ-ի պատճառով, որտեղ մեծ քանակությամբ հայեր են բնակվում: Ընթացող բանախոսությունները Շվեցարիայի միջնորդությամբ սկսվեցին անցյալ տարի եւ ունեցան փոքր հրապարակում` ազգայնամոլական ապակառուցողական տրամադրություններից խուսափելու համար: Շնորհիվ այն բանի, որ Հայաստանը առաջին հերթին համառեց սահմանի եւ առեւտրական հարցի լուծման գործում, փաստորեն հնարավոր դարձավ թողնել ապագային ամենաբարդ խնդիրները: Երկպառակության գլխավոր խնդիրն է` Հայոց ցեղասպանությունը, որի վերաբերյալ պատմաբանները համեմատաբար համաձայնության մեջ են: Սակայն Թուրքիան համաձայն չի կիրառել այդ տերմինը` համարելով, որ սպանված հայերը մարտական գործողությունների զոհն էին: Հաջորդ բանակցական փուլը տեղի կունենա մեկուկես ամիս հետո եւ կվերջանա ուղիղ Հայաստանի եւ Թուրքիայի Ֆուտբոլային հանդիպման սկզբին: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ստացավ խաղը դիտելու հրավերը», - գրում է թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---