Աշխարհը Հայաստանին ընկալում է որպես հուսալի գործընկեր

PanARMENIAN.Net - Հայաստանն արտաքին քաղաքականության հարցում փորձում է նախաձեռնող լինել եւ զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի հարաբերությունները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Տարեկան կտրվածքով Հայաստանի նախագահի, ՀՀ ԱԺ խոսնակի եւ հանրապետության արտգործնախարարի մակարդակով իրականացվել է 86 արտասահմանյան այց: Նույն այդ ընթացքում Հայաստան է ժամանել 8 նախագահ եւ 15 ԱԳՆ ղեկավար աշխարհի զանազան երկրներից: Այդ ցուցանիշները ինքնին արդեն շատ բան են ասում»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, այսօր աշխարհը Հայաստանին ընկալում է որպես հուսալի գործընկեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---