Հայաստանն աջակցում է ՖԻՖԱ-ի «Ազնիվ խաղի» համաշխարհային օրերի անցկացմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-12 ողջ աշխարհում անցնում են «Fair Play» ազնիվ խաղի օրերը: 1997թ. ներկայացվելուց հետո ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերը նշվում են արդեն 13-րդ անգամ: Այս նախաձեռնությունը վայելում է ՖԻՖԱ-ի նախագահ` պարոն Յոզեֆ Բլատտերի անձնական սատարումը:



Այսօր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան եւ նրա նախագահ` պարոն Ռուբեն Հայրապետյանը, դիմում ել են խաղացողներին, մրցավարներին, երկրպագուներին եւ պաշտոնյաներին` աջակցելու Արդար Խաղի ոգին ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերի ընթացքում ողջ երկրում ներկայացնելու հարցում:



«Արդար խաղն անհրաժեշտ է մեր սպորտին եւ նրանում ընդգրկվածներից յուրաքանչյուրին»,-հայտարարում է Ռուբեն Հայրապետյանը: «Մենք պետք է ուսումնասիրենք սպորտային ոգու արժեքները եւ աշխատենք անդադար` նեցուկ լինելու այդ մղումներին: Մենք դիմում ենք Հայաստանի բոլոր երկրպագուներին` օգնելու մեզ հաջող տոնել ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերը»:



Նախագահ Բլատտերն ընդունում է արդար խաղի հիմնարար դերը սպորտում, եւ երեխաների սպորտային գործողություններում այն կիրառելու անհրաժեշտությունը: «Հետագա զարգացման համար երեխաներն ունեն հզոր արժեքների կարիք, եւ ֆուտբոլը, լինելով թիմային մարզաձեւ, կհասկացնի նրանց, թե որքան կարեւոր են կարգապահությունը, հարգանքը, ընկերության ոգին եւ արդար խաղն ինչպես դաշտում, այնպես էլ կյանքում»,- նշում է նա:



«ՖԻՖԱ-ի արդար խաղի արշավն իր մեջ ներգրավում է ավելին, քան զուտ արդար խաղի խթանում դաշտում մրցաշարերի ընթացքում: Ի լրումն իր բազմաթիվ գործողությունների, որոնք նպատակ ունեն բարելավելու սպորտային մթնոլորտը բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են ֆուտբոլում, ՖԻՖԱ-ն վճռական է արդար խաղի կանոնները խրախուսել նա- հասարակության մեջ` առաջնորդվելով օրինակներով - ցուցաբերելով արդարություն, անաչառություն ու համերաշխություն իր բոլոր խմբերի միջեւ»,-ասել է Բլատերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---