ՀՀ նախագահի հայտարարությունը Ջավախքի մասին կարելի է համարել բեկումնային իրադարձություն անկախ Հայաստանի պատմության մեջ

PanARMENIAN.Net - ՀՀնախագահ Ս. Սարգսյանի՝ ՀՀ դիվանագիտականառաքելություն իրականացնողանձանց հետհանդիպման ժամանակՋավախքիհարցիբարձրացումը շրջադարձային իրադարձություն կարելի է համարելՀայոցնորանկախ Հանրապետության պատմության մեջ։ Այս մասին հայտարարել է «Միտք» վերլուծականկենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: «Չնայածխիստ ուշաված, սակայն ՀՀ-ն, հանձինս երկրի առաջին դեմքի, աշխարհին ավետեց, որ ջավախահայությունն իր հայրենի հողի վրա ապագա ունի միայն այն դեպքում, երբ հայոց լեզուն փաստացի գործածվելուց բացի ունենա նա- իրավական ուժ։ Իրականում Վրաստանի ղեկավարությունը առավել շատ վախենում է լեզվի կարգավիճակից, քան ինքնավարության տրամադրումից, քանի որ հայոց լեզվին իրավական կարգավիճակի շնորհումը միանգամից լուծում է մի քանի՝ եւ՛ սոցիալ-տնտեսական, -՛ մշակութային, ինչպես նա- արտագաղթին ու աշխատատեղերին առնչվող հարցեր։ Այդ իմաստով ՀՀ նախագահը խփել է ուղիղ նշանակետին, քանի որ Ջավախքում հայոց լեզվին իրավական կարգավիճակի շնորհումը ջավախահայության փրկության իրական բանալին է։ Ջավախքի մշակութային հոգ-որ կյանքում մեծ նշանակություն ունի նա- կրոնական հարցի կարգավորումը, որը նա- հայոց սեփականությունը կդարձնի մինչ այժմ իրավականորեն անտեր մնացած կամ Վրաստանի հոգ-որ վերնախավի կողմից բռնազավթված կամ ,վիճելիե մի շարք հոգ-որ կոթողներ ու եկեղեցիներ, ուստի պակաս կար-որ չէր նա- ելույթի մնացած՝ ՀԱԵ Վիրահայոց թեմին իրավական կարգավիճակի հարցի բարձրացման մասը»,-ասել է փորձագետը։



Նա հավելել է, որ ՀՀնախագահը համայն աշխարհիառջեւ խոսեցնաեւ ինտեգրման այնպիսի ձեւի մասին, որն անմիջականորեն բխում է Ջավախքի շահերից։ «Ելույթն իսպառ ոչնչացրեց մինչ այժմ տիրող այն կարծրատիպը, թե Ջավախքը հայկական սովորական համայնք է։ Հասարակությանը ներկայացվեց Ջավախքի իրական խնդիրն ու վերջինս Վրաստանի կազմում գործոն ու սուբյեկտ դառնալու կարեւորության մասին,,-ասել է նա։
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---