Բելգիայի ֆուտբոլի հավաքականն այսօր կժամանի Երեւան

PanARMENIAN.Net - Բելգիայի ֆուտբոլի հավաքականն այսօր կժամանի Երեւան, որտեղ սեպտեմբերի 9-ին 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում կհանդիպի Հայաստանի ազգային հավաքականի հետ:



Բելգիայի ազգային ընտրանին կհանգրվանի «Գոլդեն Փալաս» հյուրանոցում: Սեպտեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Բելգիայի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում:



Ընթացիկ նախընտրական փուլում Բելգիայի հավաքականն այնքան էլ հաջող ելույթ չի ունենում: Ֆրանսուա Վերկոտերենի սաները 7 հանդիպումներում երկուական պարտություն են կրել Բոսնիայի եւ Իսպանիայի հավաքականներից, մեկ անգամ ոչ ոքի են խաղացել թուրքերի հետ եւ հաղթանակ տարել Էստոնիայի եւ Հայաստանի հավաքականների նկատմամբ: Ընդ որում, վերջին հանդիպմանը Իսպանիայի հետ, որը կայացավ սեպտեմբերի 5-ին, նրանք 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին:



Հիշեցնենք, որ Բելգիայի ու Հայաստանի հավաքականների միջեւ առաջին հանդիպումը, որը կայացել էր 2008թ. հոկտեմբերին, 2:0 հաշվով ավարտվեց բելգիացիների հաղթանակով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---