ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՐԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի ղեկավար, Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսը ընդհանուր առմամբ գոհ է ԵԽ ընդունվելիս Հայաստանի կողմից հանձն առած դեմոկրատական բարեփոխումների իրագործումից: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է ինքը Վալիոնիսը` Հարավային Կովկասի տարածաշրջան այցելելու շրջանակներում Երեւանում գտնվելու վերջին օրը: Նրա խոսքերով` այդ ամենի հետ մեկտեղ կան նաեւ որոշ բացթողումներ: Մասնավորապես, դա սահմանադրական բարեփոխումների ընդունման ձգձգումն է: Նա մատնանշել է նաեւ զինվորական այլընտրանքային ծառայության, ԶԼՄ-ների եւ կրոնական փոքրամասնության խնդիրների կարգավորման վերաբերյալ օրենքների ընդունման անհրաժեշտությունը: Շոշափելով ղարաբաղյան հիմնախնդիրը, ԵԽ ՆԿ-ի ղեկավարը նշել է, որ Եվրախորհուրդը պատրաստ է անհրաժեշտության դեպքում որեւէ ֆորմատում մասնակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման գործում: Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը Վալիոնիսը հայտարարել է, որ Եվրախորհուրդը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում: Անտանաս Վալիոնիսը նշել է նաեւ, որ Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին միջազգային կազմակերպություններում վերջինիս ինտեգրացման գործում: Նշենք, որ Եվրախորհուրդ ընդգրկվելիս Հայաստանի հանձն առած պարտավորությունները միավորված են 4 հիմնական փաթեթներում: Դա` միջազգային կոնվենցիաների ընդունումն է, ներքին օրենսդրության համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին, մարդու իրավունքների պահպանումն է եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---