Սիրողական բռնցքամարտում կրճատվել են տղամարդկանց քաշային կարգերը

PanARMENIAN.Net - Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) գործկոմի նիստում, Միլանում հաստատվեց տղամարդկանց քաշային կարգերը 11-ից մինչեւ 10-ը նվազեցնելու մասին որոշումը, եւ որոշվեցին տղամարդ-մասնակիցների քվոտաները եւ երեք քաշային կարգերը կանանց համար 2012թ. Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարերի համար:



Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Բեռլինում կայացած Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) գործկոմի նիստում որոշվեց Լոնդոնում կայանալիք 2012 թ. խաղերի ծրագրում ընդգրկել նաեւ կանանց բռնցքամարտը:



Պարգեւները կխաղարկվեն երեք քաշային կարգում` մինչեւ 51, մինչեւ 60 եւ մինչեւ 75 կգ: Այս կապակցությամբ ՄՕԿ-ը, AIBA-ն կրճատել են տղամարդկանց քաշային կարգերը` հասցնելով դրանց քանակը 10-ի:



Նվազեցվել է նաեւ ամենաթեթեւ քաշային կարգերի թիվը: Նախկին սկզբնական չորս կարգի փոխարեն (մինչեւ 48կգ, մինչեւ 51կգ, մինչեւ 54կգ եւ մինչեւ 57կգ) կլինի երեք քաշային կարգ` մինչեւ 49 կգ, մինչեւ 52 կգ եւ մինչեւ 56 կգ: Սկսած մինչեւ 60 կգ կարգից ամեն ինչ նույնն է մնացել` մինչեւ 60կգ, մինչեւ 64կգ, մինչեւ 69կգ, մինչեւ 75կգ, մինչեւ 81կգ, մինչեւ 91կգ եւ 91կգ բարձր: Այս քաշային կարգերը ուժի մեջ են մտնում 2010 թվականի սեպտեմբերի 1-ից AIBA հովանու ներքո անցկացվող մրցաշարերի համար:



AIBA-ի գործկոմի նիստում որոշվել են նաեւ տղամարդկանց ու կանանց մասնակցության քվոտաները 2012 Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարերին` կախված քաշային կարգերից: Տղամարդկանց մոտ հանդես կգան` մինչեւ 49կգ քաշային կարգում 26 բռնցքամարտիկ, մինչեւ 52կգ կարգում` 26 բռնցքամարտիկ, մինչեւ 56 կգ կարգում` 28, մինչեւ 60կգ ք/կ`28, մինչեւ 69կգ ք/կ` 28 բռնցքամարտիկ, մինչեւ 75կգ` 28, մինչեւ 81 կգ` 26, մինչեւ 91 կգ` 16 եւ 91կգ բարձր` 16 բռնցքամարտիկ:



Այսպիսով, ընդհանուր առմամբ Լոնդոնում հանդես կգա 250 բռնցքամարտիկ: 2012 Խաղերում կանայք հանդես կգան երեք քաշային կարգերում (մինչեւ 51, մինչեւ 60 եւ մինչեւ 75կգ)` 12-ական մարզուհիներ, ընդամենը 36 հոգի:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---