Milliyet. Ղարաբաղի մասին մոռանալը հօգուտ Ադրբեջանի կլինի

PanARMENIAN.Net - Միակ բանը, որ Ադրբեջանը ներկա պահին կարող է անել, դիվանագիտական բանակցությունների ճանապարհով հասնել նրան, որ Ղարաբաղի շուրջն ընկած տարածքներն անցնեն Ադրբեջանի հսկողության տակ, պայմանով, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ լինի: Այդ մասին հայտնել է թուրք փորձագետ Քադրի Գյուրսելը: «Այն ժամանակից ի վեր, երբ Ղարաբաղի հիմնախնդիրը կռվախնձոր դարձավ Ադրբեջանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, այդ հարցի լուծումը սառեց, իսկ ռազմատենչ հայտարարություններով այդ հարցը չես լուծի: Մեր ադրբեջանցի եղբայրները պետք է հասկանան, որ Կովկասը չի կարող վերադառնալ այն կարգավիճակին, որը կար 1992-ին: Ոչ դիվանագիտական բանակցությունների, ոչ էլ տնտեսական արգելափակման ճանապարհով Ադրբեջանն այլեւս չի կարողանա վերադարձնել Ղարաբաղը»,- գրում է Գյուրսելը Milliyet թերթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---