«Ժառանգություն» կուսակցությունը ղեկավարող կազմի կադրային զտում է անցկացրել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին` «Ժառանգություն» կուսակցության վարչության հերթական նիստին քննարկվեց նաեւ Վարդան Խաչատրյանի գործունեությունը կուսակցությանվարչության քաղաքական քարտուղարի պաշտոնում եւ գնահատվեց այն անբավարար: Վարչությունը քննարկեց նաեւ Վարդան Խաչատրյանի գործողությունները` կապված կուսակցությունը պառակտելու փորձերի, այլ կուսակցությունների ձեւավորմանն անձամբ եւ առանց կուսակցության լիազորման մասնակցելու եւ այդ գործընթացին «Ժառանգության» այլ անդամներին մասնակից դարձնելու փորձերի, ներկուսակցական կարգապահությունը մշտապես եւ միտումնավոր խախտելու, կուսակցության ղեկավար մարմնի` վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճի, առանց կուսակցության լիազորման եւ կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի ղեկավար մարմինների նիստերին մասնակցելու, նրանց ղեկավար անձանց հետ միանձնյա բանակցություններ վարելու մեջ: Վարչությունը միաձայն որոշեց հեռացնել Վարդան Խաչատրյանին «Ժառանգություն» կուսակցության շարքերից:



Կուսակցության վարչությունը նաեւ քննարկեց ԿԸՀ-ում «Ժառանգություն»կուսակցության ներկայացուցիչԶոյա Թադեւոսյանի` դեռեւս նախորդ նիստումներկայացրածհաշվետվությունը 2007թ. իվերիր իրականացրածգործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւանիավագանու ընտրությունների ընթացքում վարչության կողմից իրեն վստահված լիազորությունների իրացման ընթացքը: «Ժառանգություն» կուսակցության վարչությունը անբավարար գնահատեց Զոյա Թադեւոսյանի աշխատանքը իր զբաղեցրած պաշտոնում, մասնավորապես` ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով հանձնաժողովների նոր անդամների լիցենզավորման եւ վերապատրաստման գործընթացի կազմակերպման հարցում, բացասական գնահատական տվեց նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում վարչության կողմից իրեն տրված հանձնարարության կատարման արդյունքներին եւ իրեն վստահված լիազորությունների իրացման շրջանակներում դրսեւորած գործելաոճին: Վարչությունը նաեւ քննարկեց Զոյա Թադեւոսյանի վարքագիծը` կապված կուսակցության կարեւորագույն որոշումների ընդունման ընթացքում այլ քաղաքական ուժերի ազդեցությանը եւ շանտաժին նպաստելու, վերջապես` ղեկավար մարմնի` վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճի հետ:Վարչությունը որոշեց հեռացնել Զոյա Թադեւոսյանին «Ժառանգություն» կուսակցության շարքերից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---