ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Մոսկվան չի տեսնում Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի տնտեսական նպատակահարմարությունը: Նա ընդգծել է, որ դրա իրականացման մեջ ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերության մասնակցության կամ չմասնակցության հարցը ոչ մի կերպ կախված չէ Ռուսաստանի պետական դիրքորոշումից: Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալի խոսքերով, պետությունը այդ ընկերության բաժնետոմսերի ընդամենը 7,5 տոկոսի սեփականատերն է եւ այդ պատճառով ի վիճակի չէ ազդել մյուս բաժնետերերի դիրքորոշման վրա: Խրիստենկոն հայտարարել է, որ չի համարում Բաքու-Ջեյհան նախագիծը քաղաքական:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---