Հայաստանում Microsoft-ի ինովացիոն կենտրոնն իր աշխատանքը կսկսի ընթացիկ տարվա հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Հայաստանում Microsoft-ի ինովացիոն կենտրոնն, որի պիլոտային ծրագիրը գործարկվեց մեկ տարի առաջ, իր աշխատանքը կսկսի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին Աղվերանում ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների «առանց փոխկապների» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է «Ինկուբատոր ձեռնարկությունների» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:



Կենտրոնի հիմնական նպատակն է աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանը Հայաստանում, տեղի մասնագետների նախապատրաստմանը եւ տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտում ուսանողների ներգրավմանը:



Ինչ վերաբերվում է Կենտրոնի տեղակայման վայրին, ապա ըստ Ենգիբարյանի, այն չի ցրվի համալսարաններում, ինչպես Sun լաբորատորիան, այն նախատեսվում է տեղակայել բուհերի անմիջական հարեւանությամբ, քանի որ այս ասպեկտը բավական կարեւոր է ուսանողների համար:



Կենտրոնը կգործի Հայաստանում Microsoft-ի ներկայացուչությանը կից: Այս նախագիծը իրականացվում է «Ինկուբատոր ձեռնարկությունների» հիմնադրամի հետ համատեղ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---