Թինա Քեյդենաուն չի ժամանի Երեւան

PanARMENIAN.Net - Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն, որը ներկայումս այցով գտնվում է Վրաստանում, չի ժամանի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը:



Ինչպես հաղորդում է Գրուզիա on-line-ը, Թինա Քեյդենաուն արդեն հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Նրա խոսքով, ինքը Վրաստանում առաջին անգամ է գտնվում եւ այցի շրջանակներում կհանդիպի ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---