ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հարցերն են քննարկվել այսօր Երեւանում կայացած ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ գեներալ-լեյտենանտ Անտոնիո Կվինտանայի գլխավորած ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության բարձրաստիճան պատվիրակության միջեւ հանդիպման ընթացքում: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել «Cooperative Best Efforts-2003» զորավարժությունների կազմակերպչական ընթացքը եւ նրա նշանակությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության միջեւ համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման գործում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---