Ռուբեն Սաֆրաստյան. «Ռուսաստան նախագիծը» հեքիաթ է

PanARMENIAN.Net - Այն, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերն աշխարհում ուժեղանում է, իրական է, այն, որ նա փորձում է վերադարձնել ԱՊՀ-ում իր կորցրած դիրքերը, նույնպես իրական է, ճիշտ է նաեւ այն, որ նա ջանում է ՀԱՊԿ-ից գործող համակարգ ստանալ, իսկ այ «Ռուսաստան նախագիծը» հեքիաթ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, եթե Եթե Ռուսաստանի նախագահն ու վարչապետը նման մտադրություններ ունենային, ապա դա հայտնի չէր դառնա ինչ-որ արտասահմանյան թերթից:



Իտալական Limes ամսագիրը տեղեկատվություն է տրածել այն մասին, որ Պուտինն ու Մեդվեդեւը, հնարավոր է, «Ռուսաստան նախագիծ» խորագրով ծրագիր են մշակում: Աշխարհաքաղաքականության ոլորտում մասնագիտացող ամսագրի վարկածի համաձայն, նախագիծը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության կազմում առանձին տարածքների վերականգնումը` Մերձդնեստրիան, Հարավ-Արեւելյան Ուկրաինան եւ Ղրղզստանը: Նախագծում գաղափար կա նաեւ «Ռուսական միության» ստեղծման մասին` Բելառուսի, Կենտրոնական Ուկրաինայի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, Ղազախստանի եւ Թաջիկստանի հետ եւ Ուզբեկստանի հետ ռազմական միության մասին պայմանագրի ստորագրման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---