Եվգենի Կասպերսկին չի կարծում, որ համաշխարհային ցանցի սպամի մակարդակը վտանգավոր է

Եվգենի Կասպերսկին չի կարծում, որ համաշխարհային ցանցի սպամի մակարդակը վտանգավոր է PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկի` «Կասպերսկու լաբորատորիայի» սեփականատեր Եվգենի Կասպերսկին չի կարծում, որ համաշխարհային ցանցի սպամի մակարդակը վտանգ է ներկայացնում: Այս մասին նա ասել է PanARMENIAN.Net -ի հետ հարցազրույցում:



Մասնավորապես, Կասպերսկին նշել է, որ սպամի երեւույթին նա վերաբերվում է ե'ւ լավատեսորեն, ե'ւ վատատեսորեն: Լավատեսորեն, որովհետեւ սպամի հետ պայքարելու համար կան տեխնիկական միջոցներ` հակասպամային ֆիլտրեր, որոնցից շատերը աշխատում են բավականին արդյունավետ եւ մաքրում են տրաֆիկը ծանրաբեռնվածությունից: «Այժմ մոդաիկ է խոսել ,green ITե (կանաչ կամ էկոլոգիական ՏՏ) մասին: Մեր մասին այդպես են խոսում, ինչին մենք պատասխանում ենք, այո մենք այդպիսի կազմակերպություն ենք, քանի որ մշակում ենք այդ ֆիլտրերը եւ հակավիրուսային արտադրանքները, եւ այդպիսով նվազեցնում ենք թրաֆիկի քանակը, ինչը տնտեսում է օրինակ, էլեկտրոէներգիան»,- ասել է նա: Նրա վատատեսությունը կապված է այն բանի հետ, որ «շատ երկրների, օրինակ Ռուսաստանի, օրենսդրությունը պատրաստ չէ սպամի դեմ պայքարելուն»:



Ինչպես ընդգծել է Կասպերսկին, եթե սպամը վտանգավոր դառնա Ինտերնետի ողջ համակարգի աշխատանքի համար, ապա դրա տարածման համար անմիջապես կսկսեին խիստ պատժել:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---