Եվգենի Կասպերսկի. Աշխարհում կիբերհանցավորության մակարդակը շարունակում է աճել

Եվգենի Կասպերսկի. Աշխարհում կիբերհանցավորության մակարդակը շարունակում է աճել PanARMENIAN.Net - «Աշխարհում համակարգչային հանցավորության մակարդակը շարունակում է աճել», - այդպիսի կարծիք PanARMENIAN.Net -ին տված հարցազրույցում հայտնել է աշխարհում խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկի` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության սեփականատեր Եվգենի Կասպերսկին:



Մասնավորապես, նա նշել է, որ ճգնաժամի հետ կապված գնալով ավելի շատ ծառայություններ են տեղափոխվում վիրտուալ ոլորտ, եւ, համապատասխանաբար, ավելի մեծ գումարներ: Իսկ այնտեղ, որտեղ ավելի շատ փող կա, շատ են նաեւ նրանք, ովքեր կփորձեն դրանք գողանալ: «Այժմ շահադիտական նպատակներով «կոտրում են» ոչ միայն համակարգիչները, այլեւ սմարթֆոնները, բանկոմատները, այն ամենը, ինչն իրենից համակարգիչ է ներկայացնում», - նշել է Կասպերսկին:



Այդ առնչությամբ, հակավիրուսային ընկերության ղեկավարը նշել է, որ համակարգչային պաշտպանության միջոցների անհրաժեշտությունը միայն կաճի: «Ուստի նույնիսկ այժմ, ճգնաժամի պայմաններում, մեզ մոտ հակավիրուսային արդյունաբերությունում ամեն ինչ լավ է», - հայտարարել է Եվգենի Կասպերսկին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---