Էդուարդ Շարմազանով. ՀԱԿ-ի վարկանիշն աստիճանաբար անկում է ապրում

PanARMENIAN.Net - «Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը ինձ բավականին հիասթափեցրեց»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը:



Հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում նա չի դնի իր թեկնածությունը, սակայն պայմանով, որ իր թեկնածությունը չի առաջադրի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



«Ըստ իս, սա լուրջ մոտեցում չէ հարցին, ավելի շուտ սա հավակնոտ մարդու մոտեցում է, որի համար սեփական հավակնությունների բավարարումն ավելի կարեւոր է, քան պետության շահերը»,-ասել Է Շարմազանովը: Ըստ նրա, եթե Տեր-Պետրոսյանն անելիք ունի պետության համար, ապա հարց է ծագում` ինչու նա չի ցանկանում առաջադրել իր թեկնածությունը: «Տեր-Պետրոսյանը պայքարում է ոչ թե պետության ու հանրության խնդիրները լուծելու կամ ժողովրդավարության զարգացման համար, նրա պայքարը երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ է»,-ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը` հավելելով, որ ՀԱԿ-ի վարկանիշը աստիճանաբար անկում է ապրում:



Շարմազանովը նկատել է նաեւ, որ ՀԱԿ-ի հանրահավաքները վկայում են այն մասին, որ մինչ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները, նա ցանկանում է պահպանել իր ընտրազանգվածը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---