Beeline-ի համար սկզբունքորեն կարեւոր է նվաճել Հայաստանի ինտերնետային շուկայի մեծագույն մասը

PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ» ԲԲԸ (առեւտրային ապրանքանիշը Beeline) գլխավոր եւ գործադիր տնօրեններ Ալեքսանդր Տորբախովը եւ Բորիս Նեմշիչը այցելեցին անցյալ շաբաթ Հյուսիսային պողոտայում բացված Beeline ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակ:



Իր ողջույնի խոսքում «ՎիմպելԿոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը նշեց, որ «Beeline»-ի համար սկզբունքորեն կարեւոր է նվաճել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մեծագույն մասը` առաջին հերթին ինտերնետի շուկան:





Ալեքսանդր Տորբախովը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստնաի ղեկավարությունը կաջակցի իրենց ընկերությանը` նշելով, որ ընկերությունը Հայաստանի տարածքում

ներկայացնում է ռուսական բիզնեսը: «Մենք հուսով ենք, որ մեզ` որպես Ռուսաստանից ռազմավարական ներդրողի, կցուցաբերվի մաքսիմալ աջակցություն մեր

գործողություններում», - ասաց Տորբախովը:



Իր հերթին Բորիս Նեմշիչը խոստացավ զարգացնել հեռահաղորդակցության հայաստանյան շուկան` հասցնելով այն լավագույն վիճակի:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---