«Hi-Line» ծառայության մատուցման հետ կապված խնդիրները ԱրմենԹելը կվերացնի 3 շաբաթվա ընթացքում

PanARMENIAN.Net - Պորտերի անբավարարության հետ կապված խնդիրները «Hi-Line» ծառայության մատուցման համար` ԱրմենԹել ընկերության կողմից կվերացվեն երեք շաբաթվա ընթացքում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Արմենթել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:



Մասնավորապես գլխավոր տնօրենը նշեց, որ երկու շաբաթվա ընթացքում Հայաստնան կներկրվի ամբողջ անհրաժեշտ տեխնիկան. լրացուցիչ պորտեր եւ ADSL մոդեմներ, եւս մեկ շաբաթ կպահանջվի ընկերության մասնագետներին այդ սարքավորումների տեղադրման համար:



«Առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք բավարարել բոլոր դիմումները «Hi-Line» ծառայության մատուցման համար, - եզրափակեց Իգոր Կլիմկոն:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---