Դանիայում Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում հայ ըմբշամարտիկը պարտություն է կրել Ադրբեջանի ներկայացուցչից

PanARMENIAN.Net - Ազատ ոճի հայ ըմբշամարտիկ Արթուր Առաքելյանը (60 կգ) Դանիայում աշխարհի առաջնության երկրորդ օրը ելույթ ունեցած իր թիմակիցներ Հարություն Ենոքյանի (84 կգ) եւ Ռուսլան Բասիեւի նման (120 կգ) դուրս է մնացել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչից` զիջելով Ադրբեջանի ներկայացուցիչ Զալիմխան Հուսեյնովին:



Այդպիսով, Հայաստանի յոթ ներկայացուցիչներից վեցն արդեն ավարտել են իրենց ելույթներն աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին օրը` սեպտեմբերի 21-ին, մրցաշարից դուրս են մնացել Միհրան Ջաբուրյանը (55կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) եւ Էդգար Ենոքյանը (96կգ):



Սեպտեմբերի 23-ին ազատ ոճի մրցաշարում ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Մարկոսյանը (74կգ), որը 1/16-րդ եզրափակիչում կհանդիպի վրացի ըմբշամարտիկ Գելա Սագիրաշվիլու հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---