ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղն Արձանագրություններում չկա24 սեպտեմբերի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - «Ես տեղյակ չեմ, որ այդ արձանագրություններն արդեն ստորագրվել են: Եկեք ավելի ճիշտ արտահայտվենք. նախնական պայմանավորվածության համաձայն 6 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը վավերացման համար պետք է ներկայացվեն խորհրդարաններին: Եթե իմ տվյալները ճիշտ չեն, կարող եք ինձ առարկել: Մենք այդ գործընթացին բավականին ուշադիր հետեւում ենք, որովհետեւ այն երկիրը, որտեղ մենք ենք ապրում, պարտավոր է ի վերջո նմանատիպ զարգացումներին լուրջ հետեւել, սակայն միաժամանակ ուզում եմ ասել, որ հազիվ թե մենք փորձենք որեւէ հարցում միջամտել Հայաստանի քաղաքացիների եւ իշխանությունների ցանկացած դիրքորոշում կայացնելու գործընթացին: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք չենք միջամտել ու չենք միջամտում Հայաստանի ներքին կյանքին, չնայած մենք հասկանում ենք, որ կան ընդհանրապես համահայկական հնչեղության խնդիրներ, որոնք մեզ հուզում են կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»,- թուրքական NTV հեռուստաալիքի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա կարծիքով, ամեն դեպքում այսօր Թուրքիայում, երբ որ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների մասին` արձանագրությունների հետ կապված, շարունակ Ղարաբաղի անունն է հնչեցվում հակառակ նրան, որ Ղարաբաղը չկա այդ գործընթացների մեջ: «Մենք կուզենայինք, որպեսզի նույն վերաբերմունքն ունենային Թուրքիան եւ Թուրքիայի պաշտոնյաները, որոնք անընդհատ հնչեցնում են, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման զարգացումներն անհնարին են: Մենք կուզենայինք, որպեսզի այս երկու խնդիրները տարանջատվեին միմյանցից»,- ընդգծել է Պետրոսյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա |