Հայ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը դուրս է եկել Դանիայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ25 սեպտեմբերի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55կգ ք/կ) դուրս է եկել Հերնինգ քաղաքում (Դանիա) ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:Ամոյանը 1/16 եզրափակչում անցկացրած առաջին մենամարտում պարտության մատնեց եգիպտացի Հասան Մոստաֆային, 1/8-ում հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Բայրանովի նկատմամբ, քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ջախջախեց կորեացի Գյու Ջին Չոիին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 3:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Վիրջիլ Մունտենաուի նկատմամբ: Ամոյանը, դուրս գալով ԱԱ եզրափակիչ, առնվազն արծաթե մեդալ է ապահովել իր համար: Իր առաջիկա մենամարտի մրցակիցը կորոշվի դանիացի Հական Նիբլոմայի եւ իրանցի Համիդա Ռեյհանպուրի մենամարտում: Նշենք, որ սեպտեմբերի 25-ին` հունահռոմեական ըմբշամարտի առաջնության առաջին օրը, մրցությունն անցկացվում է միայն 55կգ քաշային կարգում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |