ԱրմենՏելը «Քեզ համար» նոր սակագնային ծրագիր է սկսել

PanARMENIAN.Net - ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «Քեզ համար» նոր կանխավճարային սակագնային ծրագիր (ՍԾ) է սկսել:



«Քեզ համար» ՍԾ բաժանորդների համար դուրս գնացող զանգի գինը կազմում է 19 դրամ, իսկ այլ բջջային օպերատորների եւ ֆիքսված կապի համարների հետ` ընդամենը 39 դրամ: Beeline SMS-հաղորդագրություններն արժեն 9 դրամ, իսկ MMS-հաղորդագրությունները` 19 դրամ: SMS արժեքն այլ օպերատորների համարներին, այդ թվում միջազգային, կազմում է 20 դրամ, իսկ MMS-ը` 50 դրամ:



«Սակագնային պլանում հավաքված են մեր հաճախորդների լավագույն առաջարկները` հասանելի գներ տնային ցանցում եւ այլ օպերատորների ցանցում, ցածր սակագներ SMS-ների ու MMS-ների համար ցանցի ներսում, ինչպես նաեւ GPRS-ինտերնետ կապ»,-ասել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:



«Քեզ համար» ծրագրով արագ ինտերնետի համար նախատեսվում է 29 դրամ 1 Մբ փոխանցած/ստացած տվյալների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱրմենՏել ընկերության մամլո ծառայությունում:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---