ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ ՆԱԽԱՆՇՎԱԾ Է ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում նախանշված են ՀՀ ղեկավարի հանդիպումները Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի, ԱԳՆ ղեկավար Իրակլի Մենաղարիշվիլու եւ պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության խորացման հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման թեմային: Վրացական աղբյուրների ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, բանակցությունների մասնակիցները կքննարկեն նաեւ Վրաստանի հայաբնակ Ջավախքի շրջանի բնակչության սոցիալական վիճակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---