Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից կախված է Էրդողանից

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի ԱԳՆ-ն լավ աշխատեր, ապա Հայ-թուրքական արձանագրությունները թերություններ չէին ունենա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքերով, ոչ թե Արձանագրությունները, այլ կողմերի հետագա գործողություններն են որոշում բանակցությունների ուղղությունը: Հարությունյանը ցանկություն է հայտնել նաեւ, որ Հայաստանի խորհրդարանը վավերացնի Արձանագրությունները միայն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը` նշելով, որ Թուրքիայի խորհրդարանի գործողությունները կախված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանից:



Ընդ որում, Գ.Հարությունյանը գտնում է, որ Արձանագրությունների ստորագրումը բխում է Հայաստանի ազգային շահերից եւ նոր հնարավորություններ կբացի երկրի համար:



Նա նաեւ ողջունել է ՀՀ նախագահի նախաձեռնությունը, որը հոկտեմբերի 1-ից սկսում է համահայկական ուղեւորությունը աշխարհի խոշորագույն հայ համայնքներով` ընդգծելով, որ Հայաստանն ու սփյուռքը պետք է միասնական լինեն:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---