Վրաստանը պետք է իր շահերը Կովկասում որոնի

PanARMENIAN.Net - Վրաստանը պետք է իր շահերը Կովկասում որոնի: Այդ մասին հայտարարել է «Ազրի» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մալխազ Գուլաշվիլին ` ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Անվտանգությունը Հարավային Կովկասում` տարածաշրջանի ժողովրդների շահերի իրականացումը» խորագհրով միջազգային խորհրդաժողովում: «Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները ընդհանուր տարածաշրջանային հայեցակարգ մշակեն, որը կարտահայտի այսօրվա բոլոր իրողությունները, կստեղծի Կովկասի երկրների ժողով, համատեղ ներդրումային-տնտեսական նախագծեր կիրականացնի, կսահմանի Համակովկասյան բանկ մեր տնտեսությունների զարգացման խթանման համար»,-ասել է վրաց փորձագետը:



Մ.Գուլաշվիլին անդրադարձել է նաեւ երկխոսության ակտիվացման անհրաժեշտությանը Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հանրությունների միջեւ: «Վրաստանը պետք է լինի այն հարթակը, որտեղ Երեւանն ու Բաքուն երկխոսություն կվարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով: Սակայն ինձ թվում է, որ այդ երկխոսությանը զուգահեռ, մենք պետք է նաեւ ընդհանուր հարցեր լուծենք»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---