Երեւանում մեկնարկել է ՀՀ ԱԺ փորձագիտական կազմի հմտությունները հզորացնող ուսուցողական ծրագիրը

PanARMENIAN.Net - «Փորձագիտական կազմը մեծ դերակատարություն ունի խորհրդարանի աշխատանքի մեջ: Նրանց աշխատանքի որակից է կախված ողջ օրենսդրական գործընթացը»,-այսօր ծրագրի բացմանն ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախագահ, դեսպան Սերգեյ Կապիսոնը:



Ծրագրի 25 մասնակիցները ՀՀ ԱԺ հանձնաժողովների անդամներ են:



Ուսուցողական ծրագիրը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` օրենքի մշակման տեխնիկա, սոցիալական պաշտպանություն եւ բնապահպանական օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ դատական բարեփոխումներ եւ այլն:



Ծրագրի հաջորդ փուլում տեղի կունենա ճանաչողական այց ԵԱՀԿ այլ անդամ երկրների խորհրդարաններ, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ գրադարանին կփոխանցվի մասնագիտական գրականություն:



«Այս ծրագիրը բավականին արդյունավետ է, եւ ես վստահ եմ, որ այս դասընթացներում ձեռք բերած գիտելիքները, կնպաստեն մասնագիտական հմտությունների հզորացմանն ու մեր երկրի Աժ աշխատակազմի աշխատանքի արդյուանվետության բարձրացմանը»,-ընդգծել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:



Այս ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԺ միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում: Այս տարի ծրագիրն անց է կացվում չորրորդ անգամ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---