Արձանագրությունները Հայաստանին հնարավորություն են ընձեռում լիկվիդացնելու Հայոց ցեղասպանության հետեւանքները 5 հոկտեմբերի 2009 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները հայկական կողմին իրական հնարավորություն են ընձեռում լիկվիդացնելու Հայոց ցեղասպանության հետեւանքները: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Արձանագրությունները հնարավորություն են ընձեռում բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը թուրքական հանրության շրջանում, պարզելու եւ արմատներին վերադարձնելու այն հայերին, ովքեր բնակվում են Թուրքիայի տարածքում, փրկելու հայկական մշակութային ժառանգությունը»,- ասել է Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով, այդ փաստաթղթերը նաեւ հնարավորություն են տալիս գոնե ինչ-որ կերպ վերականգնելու հայկական տարրը Թուրքիայում:Խոսելով թուրքական կողմի վախերի մասին` Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրենը նկատել է, որ Անկարան մի քանի նման վախեր ունի: «Թուրքիան վախենում է հայկական տարրի ինտենսիվ վերականգնումից, հայկական էքսպանսիայից: Բացի դրանից, թուրքական կողմը վախենում է այն բանից, որ սահմանի բացման դեպքում քրդական բնակչությունը պոտենցիալ կերպով կզբաղվի բիզնեսով եւ, համապատասխանաբար, նրա կախվածությունը երկրի արեւմտյան նահանգներից կթուլանա»,- ընդգծել է Հայկ Դեմոյանը: Նրա կարծիքով, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ միայն ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, այլեւ հաշվի առնելով սեփական անվտանգության սանդղակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |