Հայաստանի նախագահը ճիշտ ուղու վրա է, գտնում է Լոս-Անջելեսի ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի նախագահը ճիշտ ուղու վրա է: Այդ մասին ԱՄՆ արեւմտյան ափին` Լոս-Անջելեսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտնել է բժիշկ Էդուարդ Ազիզյանը: «Մենք գոհ ենք Հայաստանի նախագահի հետ մեր հանդիպումից, նա շատ հարցերի պատասխաններ տվեց: Ես գտնում եմ, որ մեր նախագահը ճիշտ ուղու վրա է, եւ Հայաստանը մոտ ժամանակներս աշխարհին կներկայանա նոր կերպարով»,- հայտնել է Էդուարդ Ազիզյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---