Բեյրութի ոստիկանությունը չի կարողացել խոչընդոտել Արձանագրությունների ստորագրման դեմ ուղղված բողոքի ցույցին

PanARMENIAN.Net - Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ժամանել է Բեյրութ, որտեղ նրան դիմավորել են բողոքի ցույցով: Ակցիայի մասնակիցները կրում էին «Ոչ Արձանագրություններին», «Հայերի արյունը չի վաճառվում» պաստառներ: Այն հյուրանոցի առջեւ, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը, ցուցարարները բախվեցին ոստիկանության հետ, որը փորձում էր ցրել ցույցի մասնակիցներին: Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտարարեց, որ երկրի հայ համայնքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից է, սակայն ոչ ցանկացած գնով: «Այդ հարցը վերաբերում է ողջ աշխարհի հայությանը, այլ ոչ միայն հայաստանաբնակներին: Եվ այսօր խոսքը սովորական մի համաձայնագրի ստորագրման մասին չէ: Դա պատմական փաստաթուղթ է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայ ընտանիքի»,-ասել է խորհրդարանականը:



Հայ համայնքի ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել Արձանագրությունների ստորագրման դեմ, հաղորդում է AFP-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---