ՍՈՉԻՅՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Այսօր Սոչիյում իր աշխատանքն է սկսել «Կովկասյան քառյակի» պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը: Գագաթաժողովին մասնակցում են Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Տեդո Ջափարիձեն: Հանդիպումը ընթանում է խիստ գաղտնիության պայմաններում: Հայտնի է միայն, որ նիստի օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի, անօրինական միգրացիայի եւ թմրանյութերի շրջանառության հետ կապված հիմնահարցեր:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---